Հայաստանում ոսկու գինը նվազել է

05.11.2012 18:59
Հայաստանում ոսկու գինը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը  ներկայացրել է թանկարժեք մետաղների գները ընթացիկ շաբաթվա համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 20549.05 ((-130.65), բացթողնման գին` 22335.92 -142.02), արծաթ` գնման գին` 385.81 (-1.62), բացթողնման գին` 419.36 (-1.75), պլատին` գնման գին` 18692.84 (-480.45), բացթողնման գին` 20318.30 (-522.23), պալադիում` գնման գին` 7249.31 (-137.36), բացթողնման գին` 7879.68 (-149.31): ($1- 406,57 դրամ)—0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև