Հայաստանում նոյեմբերի 5–ին ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը 409,00 դրամ է կազմել

05.11.2012 19:07
Հայաստանում նոյեմբերի 5–ին ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքը 409,00 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 5-ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 409,00 դրամ։

Ֆոնդային բորսայի տրամադրած տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ դոլարով 1 գործարք է իրականացվել՝ 100 հազար դոլար գումարի չափով (դրամական համարժեքով` 40,9 միլիոն դրամ): Միաժամանակ նոյեմբերի 5-ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Նոյեմբերի 5-ի-ի դրությամբ միջին շուկայական փոխարժեքները կազմում են $1 –406.57 դրամ, €1 – 520.17 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև