Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2012 թ.-ին կազմել է 31,2 միլիարդ դրամ

06.11.2012 20:28
Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2012 թ.-ին կազմել է 31,2 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2012թ.-ի երեք եռամսյակների արդյունքում կազմել է մոտ 31,2 միլիարդ դրամ՝ 2011թ.-ի նույն ժամանակահատվածի 24,5 միլիարդ դրամի փոխարեն: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող բանկերի՝ 2012թ.-ի երրորդ եռամսյակի գործունեության ամփոփագրում:

ԿԲ տվյալների համաձայն` բանկերի ստացած եկամտի ծավալը մինչև հարկվելը կազմել է շուրջ 39,8 մլրդ դրամ (2011թ.-ի նույն ժամանակահատվածում` 31,4 միլիարդ դրամ)։

Բանկերի տոկոսային եկամուտների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 166,3 մլրդ դրամ՝ 79,9 մլրդ դրամ տոկոսային ծախսերի դեպքում։ Միաժամանակ բանկերի ոչ տոկոսային եկամուտները կազմել են շուրջ 39,4 մլրդ դրամ՝ 68,4 միլիոն դրամ ոչ տոկոսային ծախսերի դեպքում։

Ընթացիկ տարվա 9 ամսվա արդյունքում բանկերի զուտ տոկոսային եկամուտները կազմել են ավելի քան 86,3 մլրդ դրամ (2011 թ.-ի նույն ժամանակահատվածում` 25,6 տոկոս աճ), իսկ զուտ ոչ տոկոսային եկամուտները՝ մինուս 29 մլրդ դրամ (2011 թ.-ի նույն ժամանակահատվածի մինուս 22,8 միլիարդ դրամի համեմատ)։

Միաժամանակ բանկերի հատկացումները հնարավոր կորուստների պահուստ կազմել են շուրջ 96,2 միլիարդ դրամ, հնարավոր կորուստների պահուստից վերադարձը՝ 78,7 միլիարդ դրամ, զուտ մասհանումները կազմել են 17,5 միլիարդ դրամ՝ 2011 թ.-ի հունվար-սեպտեմբերի 14,5 միլիարդ դրամի համեմատ:

2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ և 465 մասնաճյուղ (1 դոլարը 406,57 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև