ՀՀ բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում աճել են 4,3%-ով

07.11.2012 12:53
ՀՀ բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում աճել են 4,3%-ով

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ ավելացել են 4,3 տոկոսով և 2.3 մլրդ դրամ կազմել։

Ինչպես տեղեկացվում է 2012 թվականի երրորդ եռամսյակում հայկական բանկերի գործունեության ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկագրում, բանկերում կանխիկի ծավալը 2012 թվականի երրորդ եռամսյակում նվազել է 12%–ով՝ կազմելով շուրջ 92,5 մլրդ դրամ:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների նկատմամբ պահանջների փոփոխությունը նվազել է 0.4 տոկոսով և սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել 120 մլրդ դրամ:

ԿԲ-ի նկատմամբ բանկերի պահանջները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 4 տոկոսով և կազմել 215 մլրդ դրամ: Ընդ որում` երրորդ եռամսյակում բանկերի թղթակցային հաշիվները նույնպես աճել են 45,3 տոկոսով և կազմել 101,3 մլրդ դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում ակտիվների հնարավոր կորուստների ծածկման պահուստները կազմել են մինուս 37 մլրդ դրամ՝ 2012թ.-ի երկրորդ եռամսյակի մինուս 34 մլրդ դրամի դիմաց:

Երրորդ եռամսյակի արդյունքներով՝ տեղի է ունեցել իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկավորման ծավալների ավելացում: Մասնավորապես, 2,4%–ով աճել են իրավաբանական անձանց տրամադրված վարկերի ծավալները, որոնց մեծությունը հասել է 881,3 մլրդ դրամի, իսկ ֆիզիկական անձանց վարկավորումն աճել է շուրջ 1,5%–ով՝ կազմելով շուրջ 509,8 միլիարդ դրամ:
Միաժամանակ բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրված վարկերի ծավալը նվազել է 2.2 տոկոսով և սեպտեմբերի 30-ի դրությամբ 76,2 մլրդ դրամ կազմել:

Կենտրոնական բանկի տեսության համաձայն, առաջին եռամսյակում բանկերի ընդհանուր ակտիվներում 6,2 տոկոսով ավելացել են ներդրումների ծավալները պետական արժեթղթերում, որոնց մեծությունը 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 155 մլրդ դրամ: Միաժամանակ այլ արժեթղթերում իրականացրած ավանդները ավելացել են 14,7 տոկոսով՝ հասնելով 5,1 մլրդ դրամի:
2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ և 465 մասնաճյուղ ($1 – 407,30 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև