Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 9 ամիսների ընթացքում աճել են 8,6%–ով` գերազանցելով 1,2 մլրդ դոլարը

07.11.2012 15:19
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 9 ամիսների ընթացքում աճել են 8,6%–ով` գերազանցելով 1,2 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 7  նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2012 թ.-ի հունվար–սեպտեմբեր ամիսներին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 1,2 մլրդ դոլարի միջոց` 2011թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսների համեմատ ավելանալով 8,6 տոկոսով, տեղեկանում ենք ՀՀ ԿԲ կայքից։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը 9 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 203,7 միլիոն դոլար՝ նախորդ տարվա 190,6 միլիոն դոլարի համեմատ (6,8 տոկոսի աճ): Հաշվետու ժամանկահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 982,9 միլիոն դոլար՝ 2011թ.-ի հունվար–սեպտեմբեր ամիսների 901,8 միլիոն դոլարի համեմատ (9 տոկոս աճ):

Միաժամանակ ընթացիկ տարվա հունվար–սեպտեմբեր ամիսներին, ինչպես նաև 2011թ.–ի հունվար–սեպտեմբեր ամիսներին, ամենամեծ մաքուր ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (ավելի քան 899,7 միլիոն դոլար): (1 դոլարը 407,30 դրամ է):-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև