Յունիաստրում Բանկը «Ավտո էքսպրես» վարկավորման նոր ծրագիր է գործարկել

07.11.2012 16:13
Յունիաստրում Բանկը «Ավտո էքսպրես» վարկավորման նոր ծրագիր է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիաստրում Բանկն առաջարկում է մեկ ժամում ավտովարկ ձևակերպել: Ծրագիրը նախատեսված է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության նոր և օգտագործված մարդատար մեքենաների վարկով գնման համար՝ երկու փաստաթղթերով և առանց եկամտի հաստատման, հաղորդում է banki.ru-ն:

Նոր մեքենայի համար նախատեսված վարկը հատկացվում է տարեկան 16-20 տոկոսով (վարկի սկզբնական վճարից և ժամկետից կախված)՝ մինչև 800 հազար ռուբլի գումարի չափով՝ մինչև հինգ տարի ժամկետով և ավտոմեքենայի արժեքի 20 տոկոս սկզբնական վճարով:

Օգտագործված մեքենայի դրույքները կկազմեն տարեկան 20-23 տոկոս (սկզբնական վճարից և վարկի ժամկետից կախված), վարկի գումարը՝ մինչև 600 հազար, մինչև հինգ տարի ժամկետով: Սկզբնական վճարը՝ ավտոմեքենայի արժեքի 25 տոկոսը:

«Ծրագիրն օգտակար կլինի նրանց համար, ովքեր շահագրգիռ են կարճ ժամկետներում հայտերի քննմամբ և փոխառուների համար, ովքեր չեն կարող եկամուտների մասին տեղեկանք ներկայացնել: Նաև գոյություն ունի առանց ԿԱՍԿՈ պոլիսի ձևակերպման վարկի ձևակերպում, որի ժամանակ դրույքները 3 տ.կ.-ով ավելի կլինեն»,- մեկնաբանում է Банки.ру վարկային արտադրանքների փորձագետ Եկատերինա Ռիբինան:

Լրացուցիչ միջնորդավճարները բացակայում են, բացի ավտոսրահի հաշվին միջոցների փոխանցման վճարմումից՝ 150 ռուբլի: Փոխառուի անձնական ապահովագրումն իրականացվում է ըստ ցանկության և չի ազդում տարեկան դրույքի վրա:

«Յունիաստրում Բանկ» առևտրային բանկը (ԱԲ) Կիպրոսի Բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող ստորաբաժանումների լայն ցանց ունեցող բավական խոշոր բանկ է: Ռուսական բանկային շուկայում գործում է 1994թ.-ից: 2001թ.-ին ստեղծել է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների սեփական համակարգը, որը երկար ժամանակ վարկային կազմակերպության բիզնեսի զգալի մասն է կազմել, իսկ 2006թ.-ին ձևակերպվել է որպես ինքնուրույն բանկ («Յունիստրիմ» ԱԲ ԲԲԸ): Սեփականատերերն են՝ «Բանկ Կիպրոս Լիմիթեդ» հրապարակային ընկերությունը (80% մասնաբաժնով), ինչպես նաև բանկի հիմնադիրներն են Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը (10-ական %): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև