Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին 415,6 մլրդ դրամ է կազմել

07.11.2012 18:18
Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին 415,6 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված՝ Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի սեպտեմբերի վերջին կազմել է 415,6 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:
Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այդ  ցուցանիշը սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, մեծացել է 1,6 տոկոսով:

Միաժամանակ տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդներն սեպտեմբերի վերջին կազմել են ավելի քան 345,8  մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների բոլոր արտարժութային ավանդների 83,2 տոկոսը`օգոստոսի համեմատ ավելանալով 1,43 տոկոսով։

Հայաստանի տնային տնտեսությունների դրամական ավանդների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է շուրջ 172,8  մլրդ դրամ՝ անցյալ ամսվա համեմատ ավելանալով 0,1 տոկոսով:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1165,1  մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 3,7 տոկոսով:

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ: ($1 – 407,30 դրամ է): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև