ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստացել է ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկատ

07.11.2012 18:20
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստացել է ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկատ

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստացել է ISO/IEC 27001 Տեղեկատվական անվտանգության ստանդարտի սերտիֆիկատ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բանկը սերտիֆիկացվել է անգլիական Certification International ընկերության կողմից:

ISO/IEC 27001-ը Տեղեկատվական անվտանգության ստանդարտ է, որը մշակվել է Ստանդարտացման Միջազգային Կազմակերպության (ISO) և  Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի կողմից(IEC):

Ստանդարտում նկարագրված են տեղեկատվական անվտանգության պահանջները, որոնք անհրաժեշտ են Տեղեկատվական անվտանգության ղեկավարման համակարգի ստեղծման, զարգացման և արդի պահելու համար: ISO 27001 ստանդարտը իր պահանջներն է ներկայացնում կազմակերպության Տեղեկատվական անվտանգության ղեկավարման համակարգին` ապացուցելու, որ տվյալ կազմակերպությունը ի վիճակի է պաշտպանել իր տեղեկատվական ակտիվները` այդ թվում հաճախորդների անձնական տվյալները, նրանց ֆինանսական ակտիվներին վերաբերող, օրենքով և ներքին քաղաքականությամբ սահմանված գաղտնի տեղեկատվությունն ու տվյալները:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև