NASDAQ OMX Armenia բորսայում overnight-ի ծավալը 2012թ.-ի 10 ամիսների ընթացքում գերազանցել է 12 մլրդ դոլարը

08.11.2012 18:12
NASDAQ OMX Armenia բորսայում overnight-ի ծավալը 2012թ.-ի 10 ամիսների ընթացքում գերազանցել է 12 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վարկային ռեսուրսների ծավալը, որոնք հատկացվել են NASDAQ OMX Armenia-ի միջբանկային մեկօրյա վարկերի (overnight) հարթակի միջոցով, 2012թ.-ի տասը ամիսների ընթացքում գերազանցել է 12 մլրդ դոլարը, ասաց NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Զաքարյանը:

«2011թ.-ի ընթացքում ծավալները գերազանցել են 7 մլրդ դոլարը, ինչն ավելի քան 10 անգամ գերազանցում է Բալթյան բոլոր բորսաների համախառն շրջանառությունը»,- հինգշաբթի NASDAQ OMX Armenia բորսայում ժամկետային վարկային ռեսուրսների հարթակի գործարկման արարողության ժամանակ ասաց նա:

Միաժամանակ Զաքարյանը նշեց, որ overnight վարկերի հարթակը լիովին արդարացրել է շուկայի մասնակիցների սպասումները:

NASDAQ OMX Armenia-ն 2010թ.-ի նոյեմբերին նոր հարթակ և ֆինանսական գործիք ներմուծեց մեկօրյա վարկային ռեսուրսների (overnight) հատկացման ուղղությամբ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև