ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Visa Money Transfer ծառայության ընդլայնման մասին

09.11.2012 11:07
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Visa Money Transfer ծառայության ընդլայնման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապան-հաճախորդները նոյեմբերի 9-ից հնարավորություն կստանան Երևանում և ՀՀ մարզերում տեղակայված բանկի ավելի քան 100 բանկոմատների միջոցով կատարել շուրջօրյա քարտից քարտ փոխանցումներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ընդ որում, փոխանցումներ հնարավոր է կատարել ոչ միայն Բանկի ներսում` Բանկի կողմից թողարկված քարտերի միջև, այլ նաև ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին:

Նշված ծառայության միջոցով քարտից քարտ փոխանցումը կատարվում է ակնթարթորեն ելքագրվելով փոխանցումը կատարող քարտից և հաշվեգրվում է փոխանցումը ստացող քարտին մի քանի վայրկյանից մինչև մի քանի բանկային ժամվա ընթացքում` կախված փոխանցումը ստացող բանկից:

Visa Money Transfer համակարգի միջոցով քարտից քարտ փոխանցումների իրականացումը բավականին հեշտ է և հաճախորդից պահանջում է նվազագույն տվյալներ` փոխանցվող քարտի համարը և գումարի չափը:

Քարտից-քարտ փոխանցումները հնարավոր է իրականացնել հիմնական 4 արժույթներով` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և ՌԴ ռուբլի Բանկի ներսում` Բանկի կողմից թողարկված քարտերի միջև և ՀՀ դրամով` ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերին:

«Նշված ծառայությունը առավելապես կնպաստի տեղական փոխանցումների հեշտացմանն ու արագացմանը, ինչի համար պարզապես անհրաժեշտ է ունենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված ցանկացած տեսակի Visa քարտ», - նշված է հաղորդագրության մեջ։
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յուրի Գուսևի խոսքով` ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն երկար ժամանակ հաջողությամբ իրականացնում է բազմաթիվ նորարարական ծրագրեր:

«Մենք մշտապես հետևում ենք միջազգային բանկային նորարարական ծառայություններին և ինքներս ձգտում ենք դրանց լավագույն փորձը տեղայնացնելով` ձևավորել այն անհրաժեշտ ենթակառուցվածքն ու հաճախորդի վարքագիծը տեղական շուկայում, որը վեր է ստանդարտ բանկային մտածողությունից»,- ասաց նա:

Գուսևը նշեց նաև, որ քարտից քարտ փոխանցումների ծառայության ներդրումը բանկում և դրա հետագա զարգացումները ՀՀ քարտային և փոխանցումների շուկայում ստեղծում է լուրջ մրցակցություն:

«Վստահ ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն այս ծառայությունը և ակտիվորեն կօգտվեն դրանից»,- ընգծեց նա։
Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում, փոխանցումներն իրականացվում են 4 հիմնական արժույթներով (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի), յուրաքանչյուր փոխանցման դիմաց հաճախորդից գանձվող միջնորդավճարի չափը կազմում է 0.2 %:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայումս բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև