Հայաստանում փողի զանգվածի ծավալը սեպտեմբերին աճել է 2,1%–ով՝ կազմելով ավելի քան 1267,3 մլրդ դրամ

09.11.2012 14:51
Հայաստանում փողի զանգվածի ծավալը սեպտեմբերին աճել է 2,1%–ով՝ կազմելով ավելի քան 1267,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2012թ.-ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել է 2,1%ով և կազմել է ավելի քան 1267,3 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս սեպտեմբերի վերջին կազմել է շուրջ 355.4 մլրդ դրամ՝ օգոստոսի վերջի ավելի քան 354,9 մլրդ դրամի համեմատ, ցպահանջ ավանդները (դրամով) 160,3 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 149,6 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 173,3 մլրդ դրամ է կազմել` օգոստոսի վերջի 172,4  մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 578,1մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջի 564,2 մլրդ դրամի դիմաց։

ԿԲ հաշվետվության համաձայն, արտարժույթով ավանդների մասնաբաժինը փողի զանգվածի կազմում սեպտեմբերի վերջին կազմել է 45,6%։

Կանխիկ փողի մասնաբաժնին բաժին է հասնում 28 տոկոս, ցպահանջ ավանդների և ժամկետային ավանդների մասնաբաժինը կազմել է 12,6% և 13,6%, համապատասխանաբար:

Ֆինանսական միջնորդության աստիճանը բնորոշող փողի բազմարկիչն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին 2,10 է կազմել՝ օգոստոսի  համեմատ ավելանալով 0,05 կետով։ (1 դոլարը 408,56 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև