Apple-ը $130 մլրդ կապիտալիզացիա է կորցրել iPhone 5-ի պատճառով

09.11.2012 17:25
Apple-ը $130 մլրդ կապիտալիզացիա է կորցրել iPhone 5-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի՝ նոյեմբերի 7-ին, NASDAQ բորսայում կայացած առևտրային նստաշրջանի ընթացքում Apple-ի բաժնետոմսերի արժեքը հինգ ամսվա ընթացքում նվազագույն նիշի է հասել՝ մեկ բաժնետոմսի դիմաց 555,75 դոլար, գրում է cnews.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

Առևտրային նստաշրջանի ավարտին փոխարժեքը բարձրացել է՝ մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 558-ի, ամեն դեպքում դա 3,8 տոկոսով կամ 22,2 դոլարով ցածր է երեքշաբթի օրվա նստաշրջանի փակման գների համեմատ:

2012թ.-ի սեպտեմբերի 21-ին ռեկորդային արժեքի (բաժնետոմսերի փոխարժեքը հասել էր $705,07-ի) հասնելու պահից մինչև անցած չորեքշաբթի Apple-ի կապիտալիզացիան կրճատվել է 20 տոկոսով կամ 130 մլրդ դոլարով, նշում է գործակալությունը:

Կապիտալիզացիան շարունակում է նվազել, iPhone 5-ի թողարկումից հետո հոկտեմբերի կեսին շուկայական արժեքի կորուստը հասել էր 60 մլրդ դոլարի:
Այնուամենայնիվ, Apple-ը մնում է կապիտալիզացիայի առումով խոշորագույն ընկերություններից մեկը աշխարհում՝ 525 մլրդ դոլար շուկայական արժեքով:  Նրան մոտ գտնվող Exxon Mobil  ընկերության կապիտալիզացիան կազմում է 418 մլրդ դոլար:

Apple-ի բաժնետոմսերը նվազել են վերլուծաբանների այն մտահոգության պատճառով, թե ընկերությունը չի կարողանա պլանշետների շուկայում դիմանալ Samsung Electronics-ը և Amazon-ը կողմից աճող մրցակցային ճնշմանը: Ըստ IDC-ի տվյալների, 2012թ.-ի երրորդ եռամսյակում պլանշետների համաշխարհային շուկայում Apple-ի մասնաբաժինը կրճատվել է 50 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 59,7 տոկոսի դիմաց:

Բացի այդ, առաջվա պես մտահոգիչ է մնում այն հանգամանքը, թե կկարողանա արդյոք մատակարարը iPhone 5-ի թողարկման անհրաժեշտ ծավալ ապահովել: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև