NASDAQ OMX Արմենիա բորսայում նոյեմբերի 9–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

09.11.2012 17:53
NASDAQ OMX Արմենիա բորսայում նոյեմբերի 9–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 9–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել, վկայում են NASDAQ OMX Արմենիա բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։
Բորսայում արտարժույթով կատարած վերջին գործարքը գրանցվել է նոյեմբերի 8–ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված արժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 409,72 դրամ։

Նոյեմբերի 9–ի արդյունքներով` միջին շուկայական փոխարժեքներն են` մեկ դոլարը` 408,91  դրամ, մեկ եվրոն` 521,11 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև