Վիճակագրական տվյալների և Հունաստանի տնտեսության մտավախությունների հետևանքով դոլարը եվրոյի նկատմամբ թանկացել է

12.11.2012 10:48
Վիճակագրական տվյալների և Հունաստանի տնտեսության մտավախությունների հետևանքով դոլարը եվրոյի նկատմամբ թանկացել է

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Առքուվաճառքի տվյալները վկայում են, որ նախորդ շաբաթ կայացած առքուվաճառքների արդյունքում դոլարը թանկացել է եվրոյի նկատմամբ` եվրագոտուց և ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալների, ինչպես նաև Հունաստանին ֆինանսական աջակցության հատկացման հետ կապված հարցի լուծված չլինելու ֆոնին, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:

Ուրբաթ կայացած առևտրային նստաշրջանի ավարտին եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը աճել է մինչև 1,2711 դոլար` հինգշաբթի գրանցված 1,2747 –ի փոխարեն։ Միաժամանակ ուրբաթ կայացած առքուվաճառքի ընթացքում դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը հասել է սեպտեմբերի 7-ից գրանցված նվազագույն նիշին՝ մեկ եվրոյի դիմաց 1,2688 դոլար: Ճապոնական արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է` կազմելով դոլարի դիմաց 79,49 իեն` նախորդ առքուվաճառքների փակման ժամանակ գրանցված 79,48–ի համեմատ։ ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր-երկրների վեց արժույթների զամբյուղի դիմաց դոլարի փոխարժեքն ավելացել է` հինգշաբթի գրանցված 80,8 –ից հասնելով 81,04 կետի։

Ըստ շատ վերլուծաբանների՝ ներկա պահին դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի նվազման հիմնական պատճառներից մեկը Հունաստանին ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացման հետ կապված հարցն է: Նախորդ շաբաթ ավելի հաճախ է արտահայտվել այն կարծիքը, որ եվրոպացի վերլուծաբաններն ընթացիկ շաբաթ դժվար թե կարողանան համաձայնեցնել տվյալ հարցը, որի լուծումը հավանաբար ձեռք կբերվի միայն նոյեմբերի վերջին:

«Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի տնտեսական իրավիճակի վատացման առկա հավանականությունը մնում է հիմնական գործոնը, որը որոշում է ռիսկային ակտիվների նկատմամբ ներդրողների վերաբերմունքը, եվրոյի փոխարժեքի դինամիկան նախկինի պես կապված է եվրագոտու տնտեսության հեռանկարների հետ: Եթե Եվրոպայում ոչ մի դրական քաղաքական փոփոխություն տեղի չունենա կամ չբարելավվեն մակրոտնտեսական տվյալները, եվրոն կարող է շարունակել էժանանալ՝ հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,2660 դոլարի»,- ասել է Լոնդոնի  Canadian Imperial Bank of Commerce-ի ռազմավար Ջերեմի Սթրեչը (Jeremy Stretch), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը:

Տարածաշրջանի տնտեսության մտավախություններն ուժեղացնում են արժութային բլոկի մասնակից երկրների թույլ մակրոտնտեսական տվյալները: Այսպես, ուրբաթ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի արդյունաբերական արտադրությունը սեպտեմբերին կրճատվել է ամսական 2,7 տոկոսով և տարեկան 25 տոկոսով: Վիճակագրությունը կանխատեսումներից զգալիորեն վատ է գտնվել. վերլուծաբանները 1% և 0,1% կրճատում էին ակնկալում` համապատասխանաբար:

Իտալիայի համանման ցուցանիշը սեպտեմբերին նույնպես բացասական դինամիկա է ցուցադրել՝ ամսական կտրվածքով նվազելով 1,5%-ով և տարեկան՝ 4,8 տոկոսով: Փորձագետները 1,6% և 1,6% նվազում էին կանխատեսում` համապատասխանաբար:

Միաժամանակ ամերիկյան արժույթի պահանջարկի ավելացմանը նույնպես աջակցել են ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական նորությունները: Այսպես, Միչիգանի համալսարանի սպառողական տրամադրությունների ցուցիչը նոյեմբերին, ըստ նախնական գնահատականի, աճել է՝ հասնելով 2007թ.-ի հուլիսից գրանցված առավելագույն նիշի՝ հոկտեմբերի 82,6 կետից հասնելով 84,9 կետի: Վերլուծաբանները միաժամանակ  մինչև 82,9 կետ ցուցիչի ավելացում են կանխատեսել:

Կանխատեսումներից առավել լավ են գտնվել նաև ԱՄՆ-ի մեծածախ պահեստների պաշարների ծավալի տվյալները: Սեպտեմբերին ցուցանիշն ավելացել է 1,1 տոկոսով և դրամական կտրվածքով կազմել 494,15 մլրդ դոլարի՝ 0,4 տոկոս աճի կանխատեսման դեպքում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև