Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $77,7 մլն

12.11.2012 11:26
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $77,7 մլն

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $77,7 մլն՝ 1 դոլարի դիմաց 407,15 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 7,1 մլն եվրո և շուրջ 768 մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 520,13 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 12,85 միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում վաճառվել է  83,8 մլն դոլար, ավելի քան 11,4 մլն եվրո և շուրջ  120,3 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 408,34 դրամ, 1 եվրոյի դիմաց 523,58 դրամ, ռուբլու դիմաց՝ 13,04 դրամ միջին կշռված փոխարժեքով:

Բացի այդ, հոկտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40,8 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 54 մլն դոլար: ($1 -  408,91 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև