ՀՀ բանկերի կողմից III եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 0,03%-ով` հասնելով 918,6 մլրդ դրամի

12.11.2012 16:01
ՀՀ բանկերի կողմից III եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 0,03%-ով` հասնելով 918,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ի երրորդ եռամսյակում ՀՀ բանկերի կողմից մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 0,03տոկոսով՝ հասնելով շուրջ 918,6 միլիարդ դրամի:

Բանկերի երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն, 2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ հաճախորդներին տրամադրած վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 1 438,9 միլիարդ դրամ՝ 2012թ.-ի երկրորդ եռամսյակի սկզբում գրանցված 1 433,3 միլիարդ դրամի դիմաց: Փաստորեն մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 63,8 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2012թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 14 տոկոս: Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 82,5 տոկոսը կամ 128,3 միլիարդ դրամը բաժին է ընկնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը:
Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև HSBC-Հայաստան բանկը (109,9 միլիարդ դրամ), Հայբիզնեբանկը (83,9 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (77,1 միլիարդ դրամ) և Առէկսիմբանկ Գազպորմբանկի Խումբը  (71,7 միլիարդ դրամ): Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 83,4%, 70,8%, 55,0% և 81,2%:

Միաժամանակ որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում մասնավոր հատվածին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես խոշոր ընկերությունների շրջանում վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրած վարկերի ընդհանուր պորտֆելից 106,9 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 21,3 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին, HSBC- բանկ Հայաստանի մոտ 75,9 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 33,9 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

ՎՏԲ –Հայաստան Բանկի 69,3 մլրդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, փոքր և միջին ձեռնարկություններին՝ 7,8 մլրդ դրամ, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խմբի 67,2 մլրդ դրամը բաժին է հասել  խոշոր ձեռնարկություններին, փոքր և միջին ձեռնարկություններին՝ 4,5 մլրդ դրամ, իսկ Հայբիզնեսբանկից խոշոր ձեռնարկություններին բաժին է հասել 40 մլրդ դրամը, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին՝ 43,9 մլրդ դրամ:

Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 408,91 դրամ է): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև