ՀՀ ԿԲ-ն նոյեմբերի 12–ին 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

12.11.2012 18:58
ՀՀ ԿԲ-ն նոյեմբերի 12–ին 1,5 մլրդ դրամի կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն երկուշաբթի 1,5 մլրդ դրամ ծավալով AMGT26135135 թողարկման կարճաժամկետ պետական արժեկտրոնային  պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 922 մլն դրամ, որոնցիցի 1 902 մլն դրամը` մրցակցային հայտերով:

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ: Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.8096 տոկոս` 10% սահմանային եկամտաբերությամբ: Տեղաբաշխման ժամանակ ստացված հասույթը կազմել է 1 429 125 434 դրամ: ($1 – 408,91 դրամ)–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև