Հայկական բանկերը երրորդ եռամսյակում 7,3 մլրդ դրամ են աշխատել փոխարժեքի տարբերության վրա

13.11.2012 14:24
Հայկական բանկերը երրորդ եռամսյակում 7,3 մլրդ դրամ են աշխատել փոխարժեքի տարբերության վրա

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա արժույթի փոխարժեքի փոփոխությունների ազդեցությունը դրական է եղել և գերազանցել է 7,3 մլրդ դրամը:

Հայաստանի բանկերի ֆինանսական հաշվետվությունների տվյալներով, նախորդ եռամսյակում ազդեցությունը նույնպես դրական է եղել և կազմել է 3,6 մլրդ դրամ:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում փոխարժեքների փոփոխություններից առավելագույն օգուտ են գրանցել Կոնվեսբանկը (2,3 մլրդ դրամ) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (1,6 մլրդ դրամ):

Միևնույն ժամանակ փոխարժեքների տարբերությունից կորուստ են կրել Հայբիզնեսբանկը՝ մոտ 1 մլրդ դրամ, Արարատբանկը՝ շուրջ 7,8 մլն դրամ և ՎՏԲ Հայաստան Բանկը՝ մոտ 15,5 մլն դրամ:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հայկական դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ երրորդ եռամսյակում կազմել է 2,3 տոկոս՝ մեկ դոլարի դիմաց 410,66 դրամ փոխարժեքի դեպքում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև