ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները երրորդ եռսամյակում կրճատվել են 1,5%` դառնալով 98,2 մլրդ դրամ

13.11.2012 18:57
ՀՀ վարկային կազմակերպությունների պարտավորությունները երրորդ եռսամյակում կրճատվել են 1,5%` դառնալով 98,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների համախառն պարտավորությունները 2012թ.-ի երրորդ եռամսյակում կազմել են շուրջ 98,2 մլրդ դրամ՝ նախորդ եռամսյակի  ցուցանիշի համեմատ կրճատվելով 1,5 տոկոսով:

2012թ.-ի երրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների գործունեության մասին ՀՀ ԿԲ-ի տեսության համաձայն, ՎԿ-ի կողմից ներգրաված պարտավորությունների կառուցվածքում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտավորությունները կազմել են 57,4 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում կրճատվելով 1,1 տոկոսով: Ֆիզիկական անձանց ժամկետային պարտավորություններն ավելացել են 6,6 տոկոսով և կազմել 6,8 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանց պարտավորությունները, ներառյալ նաև կառավարության հանդեպ ունեցած պարտավորությունները, ավելացել են 0,1 տոկոսով և կազմել 26,9 մլրդ դրամ: Միաժամանակ ցպահանջ պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 666,7 մլն դրամ՝ երկրորդ եռամսյակի վերջի 707,7 մլն դրամի դիմաց (5,8% անկում):

Վարկային կազմակերպությունների մյուս պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 29,4 տոկոսով և կազմել 4,3 մլրդ դրամ: Միաժամանակ հաշվեգրված տոկոսների մեծությունը կազմել է շուրջ 2,1 մլրդ դրամ՝ ավելանալաով 33,5 տոկոսով:

2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն և 90 մասնաճյուղ  ($1 – 409,47 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև