ՎԶԵԲ-ը 2012թ.-ին բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 4,5%-ից մինչև 5%

14.11.2012 14:00
ՎԶԵԲ-ը 2012թ.-ին բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ 4,5%-ից մինչև 5%

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հոկտեմբերին վերանայել է 2012թ.-ի Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը դեպի բարձրացում՝ 4,5%-ից մինչև 5%, «ԱՌԿԱ» գործակալության հարցին պատասխանելով` ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը:

«Մենք վերանայել ենք մայիսին հատկացրած մեր մակրոտնտեսական ցուցանիշները: Այսօրվա դրությամբ մենք ՀՆԱ-ի 5 տոկոսանոց աճ ենք կանխատեսում, նույն արդյունքը մենք ակնկալում ենք նաև հաջորդ տարի, իսկ գնաճը կգտնվի ՀՀ կենտրոնական բանկի կողմից նշանակված միջանցքում»,- ասաց նա:

Պետբյուջեի համաձայն, 2012թ.-ին Հայաստանում գնաճը նախատեսված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ-ի աճը՝ 4,2% չափով:
Ռազլոգը կանխատեսման բարձրացումը բացատրեց համաշխարհային շուկաների իրավիճակի կայունացմամբ: «Այն ռիսկերը, որոնք հնչել են այս տարվա սկզբին, չեն արդարացել, և դա մեզ առիթ է տվել դեպի բարելավման կողմը վերանայելու արդյունքները»,- ավելացրեց նա:

Հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջ խնդիր էր դրել 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ: Նախորդ տարվա արդյունքում այդ ցուցանիշը կազմել է 4,6 տոկոս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև