ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումների և դեբիտորական պարտքի ծավալը 3–րդ եռամսակում նվազել է 0,2%–ով` կազմելով 147.1 մլրդ դրամ

14.11.2012 16:06
ՀՀ ՎԿ–ների վարկային ներդրումների և դեբիտորական պարտքի ծավալը 3–րդ եռամսակում նվազել է 0,2%–ով` կազմելով 147.1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումների և դեբիտորական պարտքի ծավալը 2012 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է 147.1 մլրդ դրամ` նվազելով 0,2%–ով։ Այս մասին նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2012 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպությունների գործունեության ամփոփագրում։

Ստանդարտ վարկերն ու դեբիտորական պարտքերը վարկային կազմակերպությունների ընդհանուր պորտֆելում կազմել են 141 մլրդ դրամ (ամբողջ պարտքի 95,9%)` եռամսյակի սկզբի 142,4 մլրդ դրամի (96,6%) դիմաց, վերահսկվող վարկերը` ավելի քան 3,6 մլրդ դրամ` շուրջ 2,3 մլրդ դրամի դիմաց, իսկ ոչ ստանդարտները` 1,18 մլրդ դրամ` 1,3 մլրդ դրամի դիմաց։

Կենտրոնական բանկի տվյալներով` վարկային կազմակերպությունների «կասկածելի» պարտքի ծավալը երրորդ եռամսյակի վերջին կազմել է 1.2 մլրդ դրամ` եռամսյակի սկզբին գրանցված 1,3 մլրդ դրամի դիմաց։

2012 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցված է եղել 32 վարկային կազմակերպություն և 90 մասնաճյուղ։ -0-($1 – 409,47 դրամ)


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև