Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 3–րդ եռամսյակում աճել են 26,9%ով` կազմելով 545,4 մլրդ դրամ

14.11.2012 19:02
Հայաստանում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ժամկետային ավանդները 3–րդ եռամսյակում աճել են 26,9%ով` կազմելով 545,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից 2012 թվականի երրորդ եռամյակում ներգրաված ժամկետային ավանդների ծավալը, տարեսկզբի համեմատ, աճել է 26,9 տոկոոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով շուրջ 545,4 մլրդ դրամ:

2012 թվականի երրորդ եռամսյակի բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով՝ այս ցուցանիշով առաջատարն է Յունիբանկը, որին բաժին է ընկնում Հայաստանի բանկային համակարգի կողմից ֆիզիկական անձանցից և անհատ ձեռներեցներից ներգրաված ժամկետային ավանդների ծավալի 11,6 տոկոսը (շուրջ 63,5 մլրդ դրամ): Յունիբանկի համախառն պարտավորություններում տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռը կազմում է 53,6 տոկոս:

Առաջատար բանկերի հնգյակում են նաև Հայբիզնեսբանկը (շուրջ 62,4 մլրդ դրամ), ՎՏԲ-Հայաստան Բանկը (51,7 մլրդ դրամ), ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը (շուրջ 49 մլրդ դրամ) և Արդշինինվեստբանկը (ավելի քան 46,9 մլրդ դրամ)։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Հայաստանի բանկերում ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ավանդների համախառն ծավալը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է շուրջ 1092,9 մլրդ դրամ, որից ավելի քան 137,5 մլրդ դրամը կազմել են ֆիզիկական անձանց և անհատ ձեռներեցների ցպահանջ դեպոզիտները: Միաժամանակ, Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները նույն ժամանակահատվածում կազմել են շուրջ 1 902,1 մլրդ դրամ:
2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ ($1 – 409,47 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև