Հայկական բանկերի կողմից շինարարության վարկավորումը 2012թ.–ի 3-րդ եռամսյակի ընթացքում կրճատվել է 5,1% –ով՝ հասնելով 98,6 մլրդ դրամի

14.11.2012 19:24
Հայկական բանկերի կողմից շինարարության վարկավորումը 2012թ.–ի 3-րդ եռամսյակի ընթացքում կրճատվել է 5,1% –ով՝ հասնելով 98,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի կողմից շինարարության վարկավորման ծավալը 2012 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում կրճատվել է 5,1% –ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 98,6 մլրդ դրամ:

2012 թվականի երրորդ եռամսյակում բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալներով, սեպտեմբերի 30-ին տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալը կազմել է ավելի քան 1,45 տրլն դրամ՝ նախորդ եռամսյակի վերջում գրանցված 1,44 տրլն դրամի դիմաց:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, բանկային համակարգում շինարարության վարկավորման առաջատարը հաշվետու ժամանակահատվածում Հայբիզնեսբանկն է, որի մասնաբաժինը տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 14,6 տոկոս:

Հայբիզնեսբանկի համախառն վարկային պորտֆելում ավելի քան 14 տոկոսը կամ մոտ 14,4 մլրդ դրամը բաժին է ընկնում շինարարության վարկավորմանը (16,2 մլրդ դրամ 2012 թվականի նախորդ եռամսյակի վերջում):
Այս ցուցանիշով առաջատար բանկերի թվում են նաև HSBС Բանկ Հայաստանը (մոտ 12,5 մլրդ դրամ) և Ամերիաբանկը (ավելի քան 10,8 մլրդ դրամ): Տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռն այս բանկերի համախառն վարկային պորտֆելում կազմել է, համապատասխանաբար, 9,4 և 6,9 տոկոս:
2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ` 458 մասնաճյուղերով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև