Չինաստանից սպասվող նորությունների նախաշեմին ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

15.11.2012 13:10
Չինաստանից սպասվող նորությունների նախաշեմին ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-խաղաղօվկիանոսյան առանցքային ֆոնդային հարթակները հինգշաբթի՝ նոյեմբերի 15-ին, առուվաճառքը սկսել են ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալների խառը դինամիկայով և Չինաստանի ղեկավարության նոր կազմի հայտարարության նախաշեմին, վկայում են բորսաների  տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առաջին րոպեներին աճել է 1,07 տոկոսով՝ մինչև 8757,24 կետը:

Հարավկորեական KOSPI-ն նվազել է 1,34 տոկոսով՝ հասնելով 1868,63 կետին:

Ավստրալիական S&P/ASX 200 ցուցիչն առուվաճառքի սկզբում կորցրել է 0,78 տոկոս՝ կազմելով 4354,3 կետ:

Շուկային բացասական ֆոն հաղորդեցին այս շաբաթ հրապարակված տվյալները, որոնց համաձայն, ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2012-2013 ֆինանսական տարվա հոկտեմբերին կազմել է 120 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 98,5 մլրդ դոլարի փոխարեն: Ցուցանիշը վերլուծաբանների կանխատեսումներից վատն էր, վերջինները այն կանխատեսել էին 113 միլիարդի մակարդակում: Ներդրողների լավատեսությունը կապված է այն սպասումների հետ, որ հինգշաբթի Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի նոր կազմը կընտրի գլխավոր քարտուղարի և երկրի քաղաքական բյուրոյի անդամներին:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:
KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: Hang Seng (Hang Seng Index, HIS) Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը զգայուն է մայրցամաքային Չինաստանի տնտեսության չնչին տատանումների նկատմամբ:

Հաշվարկվում է որպես Հոնկոնգի 34 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գների կապիտալիզացիայի ուղղությամբ միջին կշռված արժեք:

SSE Composite (Shanghai Stock Exchange Composite Index) Շանհայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկում է բորսայի А և В փոխարկելիության էջերում վաճառվող բոլոր բաժնետոմսերի գների ամենօրյա արժեքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև