Հայաստանի բանկերի դրամական միջոցների զուտ արտահոսքը 3-րդ եռամսյակում կազմել է 5,2 մլրդ դրամ

15.11.2012 18:02
Հայաստանի բանկերի դրամական միջոցների զուտ արտահոսքը 3-րդ եռամսյակում կազմել է 5,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի դրամական միջոցների զուտ արտահոսքը 2012 թվականի 3-րդ եռամսյակում կազմել է 5,2 մլրդ դրամ

2012 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցակցված վերլուծության համաձայն, սեպտեմբերի 30-ին դրամական և դրանց հավասարեցված միջոցների մնացորդը բանկերում հասել է 411,7 մլրդ դրամի՝ երկրորդ եռամսյակի վերջի 357,8 մլրդ դրամի դիմաց:

Միաժամանակ բանկերի օպերացիոն գործունեությունից արձանագրվել է դրամական միջոցների արտահոսք, որը կազմել է մոտ 69,3 մլրդ դրամ: Ներդրումային գործունեությունից արձանագրվել է ավելի քան 8,8 մլրդ դրամի արտահոսք, մինչդեռ ֆինանսական գործունեությունից արձանագրվել է ներհոսք 65,5 մլրդ դրամի չափով: Արժութային փոխարժեքների փոփոխությունների ազդեցությունը դրամական միջոցների և դրանց համարժեքների վրա դրական է եղել և կազմել է ավելի քան 7,3 մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` 14 բանկեր ունեցել են 64,6 մլրդ դրամ ընդհանուր գումարի դրամական միջոցների զուտ ներհոսք, իսկ 7 բանկեր այս ցուցանիշով ունեցել են 69,4 մլրդ դրամի զուտ արտահոսք:

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 առևտրային բանկ 458 մասնաճյուղերով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև