ՀՀ բանկերի ներդրումային պորտֆելը III եռամսյակում ավելացել է 6,5%-ով` հասնելով 162,4 մլրդ դրամի

15.11.2012 18:25
ՀՀ բանկերի ներդրումային պորտֆելը III եռամսյակում ավելացել է 6,5%-ով` հասնելով 162,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ի երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ, ՀՀ առևտրային բանկերի ներդրումային պորտֆելն ավելացել է 6,5 տոկոսով և կազմել 162,4 մլրդ դրամ։

Բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծության համաձայն` 2012թ.-ի երրորդ եռամսյակում ներդրումների առավել մեծ մասնաբաժինը՝ 76,3 տոկոսը, բաժին է հասել վաճառքի համար նախատեսվածներին՝ ավելի քան 123,9 մլրդ դրամ։

Միաժամանակ առևտրի նպատակներով ֆինանսական ներդրումները կազմել են շուրջ 16,3 մլրդ դրամ կամ բոլոր ներդրումների 10 տոկոսը։ Սակայն մինչև մարման ժամկետը պահվող բանկերի ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 13,44 տոկոս՝ ավելի քան 21,9 մլրդ դրամ։

Ըստ բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների՝ երրորդ եռամսյակում կանոնադրական կապիտալում վերահսկվող անձանց ներդրումների տեսակարար կշիռը կազմել է 0,2 տոկոս կամ 349 մլն դրամ։

Հաշվետու ժամանակահատվածում ներդրումների պորտֆելի ծավալով բանկային համակարգի առաջատարը HSBC Բանկ Հայաստանն է՝ 31,4 մլրդ դրամ ներդրումային պորտֆելով, հաջորդիվ՝ Արմսվիսբանկը՝ 20 մլրդ դրամով և Ամերիաբանկը՝ 16,5  մլրդ դրամով։
2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև