Արարատբանկը 2012 թվականին միջազգային կառույցներից շուրջ 25 մլն դոլար է ներգրավել

16.11.2012 19:25
Արարատբանկը 2012 թվականին միջազգային կառույցներից շուրջ 25 մլն դոլար է ներգրավել

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատբանկի կողմից տարբեր միջազգային կառույցներից ստացված միջոցների ծավալը 2012թ.-ին կազմել է շուրջ 25 մլն դոլար, ուրբաթ լրագրողներին հայտնեց Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Ըստ նրա, տարբեր միջազգային ֆինանսական և առևտրային կազմակերպություններից ստացված միջոցները կազմում են բանկի կապիտալի շուրջ 45 տոկոսը:

«Արարատբանկն ակտիվների և պասիվների կառավարման իր քաղաքականության շրջանակներում ներգրավված պաշարների դիվերսիֆիկացում է իրականացնում: Տվյալ պահին շուրջ 45 տոկոսը կազմում են միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցները, մնացած 55 տոկոսը՝ տեղական միջոցները»,- ասաց նա:

Օսիպյանը նշեց, թե այն հանգամանքը, որ Incofin Investment Management բելգիական ընկերության հետ համաձայնագիր է ստորագրվել, որից հետո բաժնետոմսերի 10 տոկոսը փոխանցվել է բելգիական ընկերությանը, չի նշանակում, թե ավելացել է  բանկի վարկային պորտֆելը։ Օսիպյանն ընդգծեց, որ նոր բաժնետիրոջ ի հայտ գալը ոչ միշտ է վարկային պորտֆելի ավելացման հանգեցնում:
«Մենք նախատեսում ենք միջոցներն ուղղել մասնաճյուղային ցանցի ավելացմանը՝ 42-ից հասցնելով մինչև 60 մասնաճյուղի»,- ավելացրեց նա:

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

Արարատբանկի կապիտալը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14,9 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 84,1 մլրդ դրամ:
Բանկի ակտիվները 2012 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով կազմել են 98,9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 48,7 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները՝ 17,3 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում զուտ շահույթը կազմել է 2,9 մլրդ դրամ: Արարատբանկն այսօրվա դրությամբ ունի 43 մասնաճյուղ մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post