Կենտրոնական բանկը գրանցել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Չարենցավան» մասնաճյուղը

16.11.2012 19:31
Կենտրոնական բանկը գրանցել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Չարենցավան» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահի նոյեմբերի 7-ի որոշումով գրանցվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Չարենցավան» մասնաճյուղը։

Բանկի մասնաճյուղերի թիվը դարձավ 43։

Այսօր Հայաստանում գործում է 21 բանկ` 465 մասնաճյուղով։-0-
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.-ին: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post