Մաքսային միությունում վերազգային արժույթի ձևավորումն անխուսափելի է. ՀՀ վարչապետ

16.11.2012 20:02
Մաքսային միությունում վերազգային արժույթի ձևավորումն անխուսափելի է. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի կողմից ստեղծված Մաքսային միության շրջանակներում անպայման վերազգային արժույթ կձևավորվի»,– ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Միասնական արժույթ ունենալը պարզապես շահավետ է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի համար: Այն շահավետ է տնտեսական սուբյեկտների և քաղաքացիների համար: Ազգային արժույթ ունենալու ու տրանսֆերտների ժամանակ փողերը կորցնելու իմաստը ո՞րն է»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց, որ այժմ կա այն համոզմունքը, որ ոչ մի երկիր չի պատրաստվում ապրել մյուսի հաշվին:
«Մաքսային միությունը շատ մոտ է դրան, և ես կարծում եմ, որ հինգ տարի համաձայնեցված դրամավարկային և բյուջետային քաղաքականությունը բավական է, որ բոլորի համար ակնհայտ դառնա միասնական արժույթի անհրաժեշտությունը»,- ասաց վարչապետը:

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամները նոյեմբերի 15-17-ը գտնվում են Հայաստանում: ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբը ստեղծվել է 2011թ.-ին Աստանայում՝ Եվրոպական և ասիական մեդիաների ֆորումի ընթացքում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև