Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 7,6%

16.11.2012 20:49
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 7,6%

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  կազմել է 7.6 տոկոս, ուրբաթ ԿԲ խորհրդի նիստի արդյունքներն է ներկայացնում ԿԲ մամուլի ծառայությունը:

«Նախորդ ինը ամիսների արդյունքներով Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11.6, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 10.5 տոկոսով»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
Առևտրի շրջանառության և ծառայությունների ոլորտների ծավալների աճը եղել է սպասելիքների սահմաններում և կազմել 2,9% և 6,8% համապատասխանաբար:

Արտահանման ծավալը 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  աճել է 6.0, իսկ ներմուծման ծավալը՝ 1.2 տոկոսով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային տրանսֆերտների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 9 տոկոսով:

«2012թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքների գնահատականները վկայում են, որ մասնավոր սպառման աճի բարձր տեմպերը կպահպանվեն 8,2 տոկոսի մակարդակում, իսկ մասնավոր ներդրումների կրճատման տեմպերն աստիճանաբար կդանդաղեն՝ հասնելով 1,9 տոկոսի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշում են, որ 2012թ.-ի հոկտեմբերին գրանցվել է 1,2 տոկոսանոց գնաճ, որի հետևանքով 12-ամսյա գնաճը կազմել է 3,4 տոկոս: Հոկտեմբերին ամսական գնաճը հիմնականում պայմանավորված է եղել պարենային ապրանքների գների աճով, որտեղ էական աճը նկատվել է «Մրգեր», «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Կենդանական և բուսական յուղ» և «Հացաբուլկեղեն» առևտրային խմբերում՝ 5,6%, 9%,3,6% և 2,6%, համապատասխանաբար:
2012թ.-ի ՀՀ պետբյուջեում տնտեսության աճի ցուցանիշը նախատեսված է 4,2% մակարդակում, իսկ գնաճինը՝ 4 ±1,5%: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև