ԱՄՆ-ն ավելի սրընթաց է մոտենում բյուջետային աղետին

19.11.2012 11:41
ԱՄՆ-ն ավելի սրընթաց է մոտենում բյուջետային աղետին

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և կոնգրեսի կուսակցությունների ղեկավարության միջև բյուջետային ճգնաժամի լուծման հարցի շուրջ բանակցությունները հեռու են ավարտից: Կողմերի խորհրդակցությունները կշարունակվեն Գոհաբանության օրվա  (նոյեմբերի 22) տոնակատարությունից հետո, տեղեկացրել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, հաղորդում է Reuters-ը:

Առաջիկա բանակցությունների ընթացքում կուսակցությունների ներկայացուցիչները և պետության ղեկավարը ստիպված կլինեն փոխզիջում մշակել այն վերաբերյալ թե որքան շատ կարելի է կրճատել ծախսերը և բարձրացնել հարկերը, որպեզի վերջին հաշվով «ֆիսկալային զառիթափից» ամերիկյան տնտեսության անկում թույլ չտրվի:

«Կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է համաձայնության գալ, որը կարտացոլեր հավասարակշիռ մոտեցման մշակման ընդհանուր նպատակները և կնպաստեր պակասուրդի կրճատմանն ու տնտեսության հաջորդական աճի և աշխատատեղերի թվի ապահովմանը»,- երկու կուսակցությունների ղեկավարության հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Դ.Քարնին:

Այն դեպքում, եթե դաշնային կառավարությունը փոխզիջման չհասնի, ապա արդեն սկսած 2013թ.-ի հունվարի 1-ից գործողության մեջ կմտնեն բյուջեի լրացումները, որոնք նախատեսում են հարկերի բարձրացում և շուրջ 600 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով պետական ծախսերի կրճատում: Ըստ տնտեսագետների գնահատականների՝ իրավիճակի նման զարգացումը տնտեսության շոկի կհանգեցնի, որը միայն կուժգնանա, քանի որ վերջնական սպառողը ստիպված կլինի ավելի շատ միջոցներ տալ հարկային հառկացումների տեսքով, այլ ոչ թե տնտեսություն վերադարձնել նոր ապրանքների գնման ծախսերի տեսքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև