Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $89,2 մլն

19.11.2012 11:59
Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $89,2 մլն

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում առևտրային բանկերը ձեռք են բերել ավելի քան $89,2 մլն՝ 1 դոլարի դիմաց 408,14 դրամ միջին կշռված փոխարժեքով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք է բերվել  շուրջ 6,2 մլն եվրո և շուրջ 746,1  մլն ռուբլի` 1 եվրոյի դիմաց 518,75 դրամ և 1 ռուբլու դիմաց դրամ 12,79 միջին կշռված փոխարժեքով:

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում վաճառվել է  94,5 մլն դոլար, ավելի քան 13,6 մլն եվրո և շուրջ  111,6 մլն ռուբլի՝ 1 դոլարի դիմաց 409,25 դրամ, 1 եվրոյի դիմաց 521,48 դրամ, ռուբլու դիմաց՝ 12,96 դրամ միջին կշռված փոխարժեքով
Բացի այդ, նոյեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41,3  մլն դոլար: ($1 -  407,38 դրամ է): –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև