Անելիք Բանկը ներդրել է «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը

19.11.2012 13:47
Անելիք Բանկը ներդրել է   «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկն իր տեխնիկական բազայի կատարելագործման և վերազինման շրջանակներում՝ ներդրել է  «Microsoft Lync» հեռահաղորդակցման ծրագիրը, երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն` տվյալ ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի հեռահաղորդակցման միջոցներ: Այն  օգտագործողներին հնարավորություն է տալիս շփվել միմյանց հետ իրական ժամանակում, փոխանցել նամակներ, միանալ  տեսաձայնային կապի միջոցով, կազմակերպել on-line կոնֆերենցիաներ, քննարկումներ, որն առավելագույնս կխնայի ժամանակը և առավել դյուրին կդարձնի Բանկի աշխատակիցների աշխատանքը:

«Անելիք Բանկը»  միշտ էլ կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումը և մշտապես հագեցրել է իր տեխնիկական զինվածությունը նոր համակարգչային ծրագրերով: Ներդրված նոր ծրագիրն առավել կարագացնի Բանկի աշխատակիցների գործունեությունը և կնպաստի առավել արագ և օպերատիվ միմյանց հետ  հեռահաղորդակցմանն իրական ժամանակում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ  Տեղեկատվական Տեխնոլոգիաների վարչության պետ Վահե Պետրոսյանը:

Ըստ նրա՝ Բանկը հետևողականորեն շարունակելու է ուսումնասիրել համաշխարհային նորագույն տեխնոլոգիաների նորամուծություններին և դրանք ներդնել Բանկի տեխնիկական բազայում:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9-ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ 1996 թվականին ստացել է ՀՀ ԿԲ N9 գլխավոր լիցենզիան։ Բանկի բաժնետերերն են CreditBank S.A.L.-ը՝ 89.5 տոկոս մասնաբաժնով, Սամվել Ճզմաչյանը՝ 10,05 տոկոս մասնաբաժնով։–0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև