19.11.2012 18:27
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը ներկայացրել է ընթացիկ շաբաթվա թանկարժեք մետաղների գները։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ոսկի` գնման գին` 20759.60 դրամ (+83.81), բացթողնման գին` 22564.78 դրամ (+91.09); արծաթ` գնման գին` 391.65 դրամ (+8.68), բացթողնման գին` 425.71 դրամ ((+9.44); պլատին` գնման գին` 18964.36 դրամ (+210.93), բացթողնման գին` 20613.43 դրամ (+229.27); պալադիում` գնման գին` 7540.77 դրամ (+148.5), բացթողնման գին` 8196.49 դրամ (+161.41): ($1 – 407,3 դրամ)-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: