Հայաստանում ապահովագրական գործարքների մեծ մասը բաժին է ընկնում բժշկական ապահովագրությանը

19.11.2012 20:40
Հայաստանում ապահովագրական գործարքների մեծ մասը բաժին է ընկնում բժշկական ապահովագրությանը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012 թվականին կատարված ապահովագրական գործարքների մեծ մասը բաժին է ընկնում բժշկական ապահովագրությանը, ասաց Հայաստանի ապահովագրության շուկայի մասնակիցների ասոցիացիայի ղեկավար Անդրանիկ Օհանջանյանը։

«2012 թվականի ապրիլ–մայիսին ապահովագրական ընկերություններն ավելի քան 30 հազար հայտ են բավարարել»,– ասաց Օհանջանյանը լրագրողներին։

2012 թվականից Հայաստանում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է մշակույթի, կրթության և սոցպաշտպանության ոլորտներում քաղաքացիական և պետական ծառայողների համար։ Սոցփաթեթի բաղադրիչներից մեկը պարտադիր բժշկական ապահովագրության ստացումն է։

Այսօր բուժապահովագրությունը գործում է 120 հազար քաղաքացիական և պետական ծառայողների համար։

Սոցփաթեթի գործողությունը չի տարածվում կադրային պահուստում գտնվող անձանց, տվյալ կառույցում վեց ամիսը չգերազանցող ստաժ ունեցող, կես դրույքից պակաս դրույքով աշխատող անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների և տեխնիկական ապահովություն իրականացնող աշխատակիցների վրա։

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև