Ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցների թիվը Հայաստանում ինն ամսում հասել է 366 հազարի

19.11.2012 20:49
Ապահովագրված ավտոտրանսպորտային միջոցների թիվը Հայաստանում ինն ամսում հասել է 366 հազարի

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում ապահովագրվել է 366 հազար ավտոտրանսպորտային միջոց, հայտնեց Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Անդրանիկ Օհանջանյանը։

«Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի տվյալներով` 2011 թվականին ապահովագրվել է 392 հազար տրանսպորտային միջոց»,– ասաց նա երկուշաբթի կայացած ասուլիսի ժամանակ` չնշելով որևէ ֆինանսական ցուցանիշ։

«ԱՊՊԱ–ի հետ կապված բոլոր տվյալները Ճանապարհային ոստիկանության ենթակայության տակ են»,– նշեց ասոցիացիայի նախագահը։

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թ.-ի հունվարի 1-ից:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է յոթ ընկերություն: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկան վերահսկում է ՀՀ ԿԲ-ն, որի կազմում գործում է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև