Moody’s–ը Ֆրանսիայի պետական պարտատոմսերի վարկանիշը AAA–ից АА1 է իջեցրել

20.11.2012 11:10
Moody’s–ը Ֆրանսիայի պետական պարտատոմսերի վարկանիշը AAA–ից АА1 է իջեցրել

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը երեքշաբթի մեկ կետով իջեցրել է Ֆրանսիայի պետական պարտատոմսերի վարկանիշը` AAA–ից AA1, կանխատեսումը «բացասական» է, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանս Պրես գործակալությանը։

Moody’s–ը Ֆրանսիայի պետական պարտատոմսերի վարկանիշը դրել էր վերանայման` ընթացիկ տարվա փետրվարին նվազելու հնարավորությամբ։ Հունվարին մեկ այլ գործակալություն` Standard and Poor’s–ն իր հերթին իջեցրել էր եվրագոտու 17 երկրների, այդ թվում և Ֆրանսիայի վարկային վարկանիշը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Moody’s–ը հավանություն է տալիս Ֆրանսիայի իշխանությունների կողմից նոյեմբերի սկզբին հայտարարված «կառուցվածքային բարեփոխումներին ու բյուջեի ամրապնդմանն ուղղված քայլերը», սակայն գործակալության մասնագետները ենթադրում են, որ դա բավարար չէ երկրի մրցունակությունը վերականգնելու համար։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև