Ճապոնիայում խթանման նոր քայլերի ակնկալիքների ֆոնին ԱԽՏ բորսաները բացվել են աճով

20.11.2012 11:54
Ճապոնիայում խթանման նոր քայլերի ակնկալիքների ֆոնին ԱԽՏ բորսաները բացվել են աճով

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվիանոսյան տարածաշրջանի խոշորագույն հարթակների ֆոնդային ցուցիչները երեքշաբթի առուվաճառքը բացել են աճով՝ Ճապոնիայի ԿԲ-ի կողմից տնտեսության խթանման նոր քայլերի ակնկալիքների ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է  banki.ru-ն:

Առևտրային նստաշրջանի փակմանը ճապոնական Nikkei Stock Average 225-ն աճել է 0,06 տոկոսվ և կազմել 9 159,12 կետ: Հարավկորեական KOSPI-ն բարձրացել է 0,86 տոկոսով՝ 1 894,23 կետ: Ավստրալական S&P/ASX200-ն բարձրացել է 0,28 տոկոսով՝ կազմելով 4 371,4 կետ:

Տնտեսագետները Ճապոնիայի ԿԲ-ից երկրի տնտեսության խթանման կառուցողական քայլեր են ակնկալում: Ավելի վաղ Ճապոնիայի ընդդիմադիր ազատական-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն կոչ էր արել ԿԲ-ին ավելացնել տնտեսության խթանումը և արդյունաբերական ձեռնարկությունների պարտատոմսերի գնում սկսել: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև