Գնաճը Հայաստանում հոկտեմբերին գրանցվել է 3,4%–ի մակարդակում

20.11.2012 15:35
Գնաճը Հայաստանում հոկտեմբերին գրանցվել է 3,4%–ի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2012 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3,4% է կազմել, հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական գներն աճել են 1,2 տոկոսով, իսկ հունվար-հոկտեմբերին՝ 2011 թվականի նույն ժամանակահատվախի համեմատ՝ 2,4 տոկոսով:

Տնտեսական ակտիվության աճը 2012 թվականի հոկտեմբերին, 2011 թվականի հոկտեմբերի համեմատ, կազմել է 4,9 տոկոս, ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ այս ցուցանիշի անկումը հասել է 16,5 տոկոսի, իսկ 2012 թվականի հունվար-հոկտեմբերին՝ 2011 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 7,2 տոկոս:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2012 թվականին գնաճը ծրագրված է 4 տոկոսի (±1,5%), իսկ ՀՆԱ աճը՝ 4,2 տոկոսի սահմանում:–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև