ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր են տեղաբաշխել

20.11.2012 16:30
ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր են տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն նոյեմբերի 20-ին 3 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ ուղենշային պարտատոմսերի թողարկում է իրականացրել:

Ինչպես ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից հաղորդեցին «ԱՌԿԱ» գործակալությանը, տեղաբաշխվել  է 3 տարի մարման ժամկետով AMGN36294159 թողարկման պարտատոմսեր:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 191 մլն  90 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 960  մլն դրամ: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 14.0623 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.2700 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 813 772 603 դրամ ($1 – 407,3 դրամ):  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև