ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ եղանակով Ամանորյա ակցիա է սկսում

20.11.2012 19:01
ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ եղանակով Ամանորյա ակցիա է սկսում

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ եղանակով Ամանորյա ակցիա է գործարկում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Էլեկտրոտեխնիկայի, կենցաղային տեխնիկայի, կահույքի, շինանյութերի և սանտեխնիկայի ասպարեզում գործող գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ անցկացվող Ամանորյա ակցիայի մասնակից կարող է դառնալ ցանկացած հաճախորդ, որը Բանկի հետ համագործակցող խանութներից ձեռք կբերի ապրանք ապառիկ եղանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վարկը ձևակերպվում է  անմիջապես խանութում` գնորդի կողմից անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելիս:
Բացի այդ, 2012թ. նոյեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 28-ը ընկած ժամանակահատվածում բոլոր այն հաճախորդները, որոնք ապրանքը ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման միջոցով, կստանան նվեր անմիջապես խանութում:

«Այն հաճախորդները, որոնք կձևակերպեն ապառիկ վարկ 200 000 դրամ և ավել գումարի չափով, կստանան բացառիկ հնարավորություն մասնակցել «KIA Picanto» ավտոմեքենայի խաղարկությանը, որը տեղի կունենա 2013թ. փետրվարին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևի՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը ուղիղ մեկ տարի առաջ է սկսել իր հաճախորդներին տրամադրել ապառիկ վարկավորում և բավականին կարճ ժամանակահատվածում շուկայում գրավեց առաջատար դիրքեր: Ապառիկ վարկավորման ծրագիրը թույլ է տալիս վարկը ձևակերպել անմիջապես խանութում:

«Դրա հետ մեկտեղ Բանկը վարկավորում է ապրանքի արժեքի մինչև 100% և չի պահանջում երաշխավորողների առկայություն: ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցները վարկի տրամադրման որոշումը կայացնում են 15-20 րոպեի ընթացքում»,- ասել է նա:

Գուսևը նշել է նաև, որ վերջին տարվա ընթացքում ակնհայտ է նշանակալի շարժ տվյալ տեսակի վարկի զարգացման ուղղությամբ, որը հիմնավորված է մի շարք նորարարական նախագծերի հետևողական և հաջող իրականացմամբ

«Տվյալ պահին ՀՀ ողջ տարածքի ավելի քան 200 առևտրային կետերում հաշված րոպեների ընթացքում հաճախորդը կարող է վարկ ձևակերպել և ստանալ այն կենցաղային նշանակության լայն ընտրանուց ապրանք ձեռք բերելու համար: Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիները ըստ արժանավույնս կգնահատեն այն քայլերը, որոնք իրականացնում է Բանկն իր գործունեության բոլոր ուղղություններով, իր հաճախորդների կենսունակության և լոյալության մակարդակի բարձրացման, սեփական հաճախորդների բազան ընդլայնելու նպատակով»,- ընդգծել է նա:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայումս բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 69 մասնաճյուղ:–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև