ՌԴ-ի պետական արտաքին պարտքն աճել է՝ կազմելով $40,9 մլրդ

21.11.2012 11:04
ՌԴ-ի պետական արտաքին պարտքն աճել է՝ կազմելով $40,9 մլրդ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՌԴ-ի պետական արտաին պարտքը 14,3 տոկոսով ավելացել է տարեսկզբի համեմատ և 2012թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 40 մլրդ 916,6 մլն դոլար (կամ 31 մլրդ 681,4 մլն եվրո), ասվում է ՌԴ ֆինանսների նախարարության նյութերում: Միաժամանակ հոկտեմբերին պետական արտաքին պարտքն աճել է 1 տոկոսով:

Տվյալ պահին առավելագույն պարտքը բաժին է հասնում ՌԴ-ի եվրապարտատոմսերին: Տարեսկզբից այն ավելացել է 19,7 տոկոսով և 2012թ.-ի նոյեմբերի 1-ին կազմել է 34 մլրդ 910,4 մլն դոլար (27 մլրդ 30,9 մլն եվրո), հաղորդում է rbc.ru-ն:

Միաժամանակ միջազգային ֆինանսական կազմակերպությունների առաջ ունեցած պարտքերը նվազել են 18,3 տոկոսով և 2012թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ դարձել են 2 մլրդ 69,4 մլն դոլար (1 մլրդ 602,3 մլն եվրո): ՌԴ-ի երաշխիքներով պարտքը արտարժույթով կազմել է 1 մլրդ 400,7 մլն դոլար (1 մլրդ 84,5 մլն եվրո)՝ 2012թ.-ի սկզբից ավելանալով 38,8 տոկոսով:

Նախկին ԽՍՀՄ-ի առևտրային պարտքը տարեսկզբի համեմատ ավելացել է 0,2 տոկոսով և կազմել 55,9 մլն դոլար (43,3 մլն եվրո): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև