ԱՄՆ իշխանությունները հայց են ներկայացրել Credit Suisse-ի դեմ՝ «հիփոթեքային» խարդախությունների համար

21.11.2012 13:18
ԱՄՆ իշխանությունները հայց են ներկայացրել Credit Suisse-ի դեմ՝ «հիփոթեքային» խարդախությունների համար

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նյու Յորք նահանգի դատախազությունը դատական հայց է ներկայացրել Credit Suisse բանկի և դրա հետ փոխկապակցված կառույցների դեմ՝ հիփոթեքային արժեթղթերի հետ կապված խարդախությունների համար: Բանկի աշխատակիցներն իրենց հաճախորդներին մոլորության մեջ են գցել այն առումով, թե ինչպիսի պաշտպանիչ միջոցներ են ընդունվել իրենց արժեթղթերով, կարծում են դատախազությունում, հաղորդում է Associated Press-ը:

Գործը վերաբերում է 2006-2007թթ.-ին ընկած ժամանակահատվածին: Ըստ դատախազ Էրիկ Շնեյդերմանի՝ ընդհանուր առմամբ ճգնաժամի պատճառով բանկի հաճախորդները շուրջ 11,2 մլրդ դոլար են կորցրել: Credit Suisse-ում դեռ զերծ են մնում տվյալ առումով մեկնաբանություններ տալ, հաղորդում է rbc.ru-ն:

Նշենք, որ ոչ պաշտոնական տեղեկությունն այն մասին, որ ամերիկյան իշխանությունները Credit Suisse-ի նկատմամբ քաղաքացիական հայց են պատրաստում, տարածվել է նախօրեին: Ինչպես հաղորդում էր Reuters-ը՝ հղում անելով համանման աղբյուրներին, վարկային կազմակերպությանը մեղադրում են ներդրողներին խաբելու մեջ՝ հիփոթեքային արժեթղթերի հուսալիությունը գնահատելիս: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև