ՀՀ վարկային կազմակերպությունների զուտ շահույթը հունվար-սեպտեմբեր ամիսներին կրճատվել է 13,1%-ով և կազմել 4,8 մլրդ դրամ

21.11.2012 15:15
ՀՀ վարկային կազմակերպությունների զուտ շահույթը հունվար-սեպտեմբեր ամիսներին  կրճատվել է 13,1%-ով և կազմել 4,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է մոտ 4,8 մլրդ դրամ՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 13,1 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, զուտ շահույթի մեծությամբ առաջատար է դարձել «Արեգակ» կազմակերպությունը: Հաշվետու ժամանակահատվածում  կազմակերպության զուտ շահույթը հասել է շուրջ 1,16 մլրդ դրամի՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 1,17 մլրդ դրամի դիմաց: Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթի համախառն ծավալում կազմակերպությանը բաժին է ընկել ընդհանուր մեծության 24,1տոկոսը:

Վարկային կազմակերպությունների զուտ շահույթի առաջատարների հնգյակում են նաև «Նորվիկը»՝ ավելի քան 596,5  մլն դրամով (Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն մաքուր հասույթի 12,4%), «Ֆինկան»՝ մոտ 588,4 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 12,3տոկոսը), «Կամուրջը»՝ մոտ 414,6 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 8,6տոկոսը) և «Ազգային հիփոթեքային ընկերությունը»՝ 343,4 մլն դրամով (տեսակարար կշիռը՝ 7,2%):

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն: (407,09 դրամ է):–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև