ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում 2012թ.-ի հոկտեմբերին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 64 մլրդ դրամը

21.11.2012 18:03
ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում 2012թ.-ի հոկտեմբերին իրականացված գործարքների գումարը գերազանցել է 64 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգի շրջանակներում իրականացված գործարքների գումարը հոկտեմբերին կազմել է շուրջ 64,1 մլրդ դրամ՝ սեպտեմբերի համեմատ ապահովելով 19,5 տոկոս աճ, ընկերությունից տեղեկացրեցին «ԱՌԿԱ» գործակալությանը:

Տրամադրած տեղեկատվության համաձայն, հոկտեմբերին իրականացվել է 1321223 գործարք, ինչը սեպտեմբերի ցուցանիշից շատ է 15,7 տոկոսով:

Միաժամանակ համակարգի մասնակիցների կողմից թողարկված քարտերով (այդ թվում նաև MasterCard, Visa վճարային համակարգի ապրանքները (սեփական քարտերը)) հոկտեմբերին իրականացվել է շուրջ 59,6 մլրդ դրամի 1250660 գործարք (սեպտեմբերի համեմատ 20.1 տոկոսի աճ): Համակարգի մասնակից չհանդիսացողների կողմից թողարկված Visa քարտերով (օտար քարտեր) իրականացվել է 2,7 մլրդ դրամի 49539 գործարք (10,4 տոկոսի աճ), իսկ MasterCard քարտերով՝ 1,7 մլրդ դրամի 21024 գործարք (15,6 տոկոսի աճ):

Համակարգում քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ 56,4  մլրդ դրամի 1092356 կանխիկ գործարք, ինչը սեպտեմբերյան ցուցանիշից շատ է 19,4 տոկոսով, ինչպես նաև իրականացվել է 6,7 մլրդ դրամի 228867  անկանխիկ գործարք (սեպտեմբերի համեմատ 20,4 տոկոսի աճ):

Միաժամանակ համակարգում մեկ գործարքի միջին չափը կազմել է շուրջ 48,5  հազար դրամ, մեկ կանխիկ գործարքինը՝ շուրջ 51,6  հազար դրամ, մեկ անկանխիկ գործարքինը՝ 33,6 հազար դրամ:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թ.-ի մարտի 16-ին որպես վճարների միասնական ազգային համակարգ: Այսօրվա դրությամբ Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-ը այս կամ այն կարգավիճակում մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառության մեջ են գտնվում տարատեսակ ապրանքներ՝ ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև ArCa կենսաթոշակային քարտ:

Ընկերությունը MasterCard Europe միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է և VISA համակարգի համար պրոցեսինգային ծառայություններ մատուցող կենտրոն (Third Party Processor): (1 դոլարը 410,97 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև