ՀՀ վարկային կազմակերպությունների ակտիվները III եռամսյակում աճել են 3.7%-ով՝ կազմելով շուրջ 162.4 մլրդ դրամ

21.11.2012 18:25
ՀՀ վարկային կազմակերպությունների ակտիվները III եռամսյակում աճել են 3.7%-ով՝ կազմելով շուրջ 162.4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2012թ.-ի երրորդ եռամսյակում ավելացել են 3,7 տոկոսով կամ 5,9 մլրդ դրամով և սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել շուրջ 162,4 մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է համարվում «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը` ավելի քան 23,4 մլրդ դրամ ցուցանիշով: «Նորվիկի» ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում նվազել են 5,3 տոկոսով կամ շուրջ 1,3 մլրդ դրամով: Համախառն ակտիվներում «Նորվիկ» ՈՒՎԿ-ի մասնաբաժինը կազմում է 14,47 տոկոս:

Ակտիվների ծավալով առաջատարների հնգյակում են ընդգրկվել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ–ն` 22,6 մլրդ դրամով, աճը` 15,7 տոկոս կամ 3 մլրդ դրամ (համախառն ակտիվների մասնաբաժինը`13,94%), «Ֆինկա» ՈՒՎԿ–ն` շուրջ 18,9 մլրդ դրամով, 2 տոկոս անկում կամ 469,3 մլն դրամ (11,64%), «Արեգակ» ՈՒՎԿ–ն` շուրջ 12,4 մլրդ դրամով, 0,6 տոկոս անկում կամ 77,3 հազար դրամ (7,64%) և  «ԱԳԲԱ Լիզինգ» ՈՒԿՎ–ն` 11 մլրդ դրամ, 2,7 տոկոս անկում կամ 303,4 հազ. դրամ (6,79%):

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության տվյալների, 2012թ.-ի երրորդ եռամսյակում ակտիվների առավել բարձր տեմպեր են գրանցվել «Կիլիկիա» ՈՒՎԿ-ում՝ գրեթե 3,3 անգամ  (719 մլն դրամով` 311,3 մլն դրամից կազմելով 1 մլրդ դրամ):

2012թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն: –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև