Հայաստանում նոյեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 406.5 դրամ է կազմել

21.11.2012 18:29
Հայաստանում նոյեմբերի 21-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 406.5 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 21–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 406.5 դրամ է կազմել:

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է 5.7 մլն դոլարի (2.3 մլրդ դրամ) 39 գործարք: Միաժամանակ եվրոյով գործարք ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում նոյեմբերի 21-ին չի կատարվել:

Նոյեմբերի 21-ի արդյունքներով միջին շուկայական փոխարժեքներն են՝ մեկ դոլարը՝ 407.17 դրամ, 1 եվրոն՝ 520,40   դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև