ԱԽՏ բորսաները աճ են գրանցել՝ ՉԺՀ-ի տնտեսության խթանման հույսով

22.11.2012 14:00
ԱԽՏ բորսաները աճ են գրանցել՝ ՉԺՀ-ի տնտեսության խթանման հույսով

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային ֆոնդային ցուցիչները հինգշաբթի՝ նոյեմբերի 22-ին, առուվաճառքները բացել են աճով` Չինաստանում տնտեսական խթանման նոր քայլերի ուղղությամբ ներդրողների հույսերի ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1,25 տոկոսով՝ մինչև 9337,78 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,52 տոկոսով՝ հասնելով 1893,81 կետի: S&P/ASX 200 ավստրալական ցուցիչն առուվաճառքի սկզբում ավելացրել է 0,99 տոկոս՝ կազմելով 4408,3 կետ:

Ներդրողները Չինաստանի նոր առաջնորդներից տնտեսության օժանդակության նոր քայլերի են սպասում: Իշխանությունների կողմից նոր քայլերի հույսերն ամրապնդվել են, երբ չորեքշաբթի ժամանակավորապես հանվել են օտարերկրյա ներդրողների համար կապիտալի ներմուծման և արտահանման սահմանափակումները՝ դա կթեթևացնի բանկային հաշիվների բացումը, դրանց միջև դրամական միջոցների տրանսֆերտները ներկրի ներսում: Ինչպես հայտնի է դարձել այս շաբաթ, Չինաստանում արտասահմանյան ուղիղ ներդրումների կրճատման տեմպերը տարեսկզբից դանդաղել են մինչև 3,45 տոկոս տարեկան արտահայտմամբ, ընդհանուր ծավալը կազմել է 91,74 միլիարդ դոլար, սակայն ուղիղ օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումը գրանցվում է հինգերորդ ամիսն անընդմեջ:

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլայի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post