Հայկական դրամն իր գոյության 19 տարիների ընթացքում ամրապնդվել է և նախընտրելի արժույթ դարձել բնակչության համար. հարցում

22.11.2012 14:12
Հայկական դրամն իր գոյության 19 տարիների ընթացքում ամրապնդվել է և նախընտրելի արժույթ դարձել բնակչության համար. հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ազգային արժույթն իր գոյության տարիներին կայունացել է և բնակչության համար ավելի նախընտրելի է դարձել, քան մյուս արժույթները: Դրա ապացույցն են Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում «ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված բլից-հարցման տվյալները:

Այսպես, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի պետ Նարինե Սարգսյանի կարծիքով, հայկական դրամի նկատմամբ վստահությունը վերջին տարիներին աճել է, թեպետ դրա դիրքերի որոշակի թուլացմանը 2009 թվականին, և այսօր այդ վստահությունն ավելի մեծ է, քան 90-ականներին:

«Տվյալ պահին ազգային արժույթի նկատմամբ վստահությունը բավական բարձր է` որպես խնայողության միջոցի, ինչը, անշուշտ, կապված է դրամային դեպոզիտների բավականին բարձր դրույքաչափերի հետ»,- ավելացրեց նա:

Միաժամանակ, «Անելիք Բանկի» դիլինգային բաժնի ղեկավար Մհեր Գրիգորյանի կարծիքով, ազգային արժույթի նկատմամբ վստահության աճի միտումը չի թուլանում, աճում է նաև հայկական արժույթի պահանջարկը: Դրամի պահանջարկի նման դինամիկան, Գրիգորյանի խոսքով, պայմանավորված է դրամային ավանդների բարձր դրույքաչափերով:

Հայաստանի Կենտրոնական բանկի սեպտեմբերյան տվյալներով, դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմում է 10,4 տոկոս արժութային ավանդների 6,25 տոկոսի դիմաց:

Հայաստանի ազգային վիճակագրական տվյալների համաձայն, միաժամանակ, դրամային ավանդների ծավալը 2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 333,6 մլրդ դրամ, ինչը 3,2 անգամ գերազանցում է 2006 թվականի նույն ցուցանիշը:

Ինչպես հայտնի է, հայկական դրամի ծննդյան օրն ընդունված է համարել 1993 թվականի նոյեմբերի 22-ը: Իր գոյության համեմատաբար կարճ պատմության ընթացքում դրամը թռիչքների և անկումների (ուղիղ և փոխաբերական առումով) բավականին լուրջ հորձանուտների միջով է անցել՝ նախքան կայունանալը և տնտեսապես խելամիտ սահմաններում ամրապնդվելը:

Ներկայում Հայաստանի և Արցախի տարածքում դրամական շրջանառության մեջ են 1000, 2000, 5000, 20000, 50000 և 100000 արժեքով թղթադրամները: Թղթադրամներն ունեն պաշտպանվածության բարձր աստիճան, որոնք պատասխանում են ժամանակակից բոլոր պահանջներին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև