ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային Կոնգրեսին

22.11.2012 15:46
ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային Կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 22-23-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում` Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային 22-րդ Կոնգրեսին մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացնում են ԿԲ մամուլի ծառայությունից, ԿԲ նախագահի հետ Ֆրանկֆուրտ են մեկնում ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Կոնգրեսին հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին, Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:

Այցի ընթացքում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումներ եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև